News

Բացահայտվել է Գիզայի մեծ բուրգի գաղտնիքը

Featured 2017-09-30

Դարեր շարունակ պատմության մեծագույն գաղտնիքներից մեկն է եղել այն, թե ինչպե՞ս է բրոնզե դարի մարդը կարողացել կառուցել Գիզայի մեծ բուրգը: Գիտնականները վաղուց են պարզել, որ կառուցման համար օգտագործված գրանիտը հայտնաբերվել է Գիզայից 800 կմ հեռավորության վրա գտնվող Ասուան քաղաքում, իսկ կրաքարը՝ մատակարարվել է Թուրայից: Հնագետների հայտնաբերած հնագույն պապիրուսի վրա գրված է, որ եգիպտացիները 2 տոննա կշռող գրանիտ և կրաքար են տեղափոխել ավելի քան 800 կմ հեռավորության վրա: Պապիրուսի գալարը հայտնաբերվել է Վադի-ալ-Ջարֆ նավահանգստում: Դրա տեխնոլոգիան նկարագրել է Մերերը՝ 40 աշխատակիցներից բաղկացած թիմի պատասխանատուն: Այդ հնագույն փաստաթղթում ասվում է, որ հազարավոր որակավորված աշխատավորներ 170 հազար տոննա կրաքար են տեղափոխել փայտե նավակներով Նիլ գետով, ապա նաև հատուկ կառուցված ալիքներով: «Մենք կենտրոնական ալիքի ավազան նկատեցինք, որը մեր կարծիքով հենց Գիզայի ստորոտ տանող հիմնական ճանապարհն էր»,- պատմել է հնագետ Մարկ Լենները: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.