News

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Sports 2017-09-29

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարը սկսել են Հայաստանը ներկայացնող ծանրորդուհիները: Մինչև 15 տարեկանների 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը: Հայ ծանրորդուհին մեկ օրում երեք ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով183 կգ արդյունք, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում վարժությունում՝ 105 կգ: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.