News

Ցուցադրական դասղեկի բաց դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում

Educational 2017-09-29

Դեռ նոր է սկսվել ուսումնական տարին, սակայն չորրորդ դասարանում ցուցադրական դասղեկի բաց դասի էին նախապատրաստվել: Դասին ներկա էին ոչ միայն դպրոցի ուսուցչիները, այլև Քայլ առ քայլ ծրագրի հիմնադրամի ներկայացուցիչը: Դասը ծայրից ծայր հագեցած ու բովանդակալից էր: Ելնելով հիմնական թեմայից՝ նմանություններ և տարբերություններ դասն սկսվեց ուսուցչի կողմից իրենց ու եկած հյուրերի նմանություններով ու տարբերություններով: Քննարկվեց նախորդ դասին ստեղծած Ինչ ընդհանուր բաներ ունենք դիդակտիկ պլակատը, աշակերտները ներկայացրեցին պլակատի ստեղծման ընթացքն ու նպատակը: Խաղ խաղացին կարող է , չի կարող, նպատակը՝ տեսողության, լսողության և այլ դժվարություն ունեցող, այսինքն հատուկ կարիք ունեցող երեխաների մասին, նրանց օգնելու և հարգանքով վերաբերվելու: Այնուհետև անցան բուն նյութին: Դադարներով ընթերցեցին և հարցերով քննարկեցին Իմ եղբայրն աուտիկ է նյութը, ուսուցչի օգնությամբ ստեղծվեց ևս մի պլակատ տարբեր մարդկանցով՝ երիտասարդ և ծեր, գեր և նիհար, բարձրահասակ և ցածրահասակ: Նրանք տարբեր բաներ էին անում՝ նկարում, նվագում, թենիս խաղում, որոնց մեջ էր նաև Բիլը՝ որը թմբուկ էր նվագում: Ձևավորվեց հարգանք աուտիկ երեխաների նկատմամբ, ընդունել նրանց այնպես, ինչպես որ կան: Կիրառվեց Չորս անկյուններ մեթոդը, աշակերտները թղթի վրա գրեցին այն հերոսի անունը, ով իրեն առավել հետաքրքրեց, մոտեցավ համապատասխան անկյանը և իր խմբի անդամների հետ քննարկեց, թե ինչո՞ւ… Ամփոփիչ հարցերը տալիս էր հիմնադարամի ներկայացուցիչը: Դասն ավարտվեց տեսանյութով՝ աուտիզմով երեխայի դաշնամուրային համերգով: Ըստ ներկայացուցչի դասն հաջողված դաս էր: Դասվար՝ Ս. Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.