News

Մարդկանց բնակության համար ապահով վայրեր՝ Լուսնի ու Մարսի վրա

Featured 2017-09-28

Պադուայի ու Բոլոնիայի համալսարանների գիտնականները հայտարարել են, որ Լուսնի ու Մարսի վրա հայտնաբերել են մարդկանց բնակության համար ապահով վայրեր: Մասնագետները, ուսումնասիրելով տիեզերական մարմինների ռելիեֆի մոդելները, հանգել են այն եզրակացության, որ Լուսնի ու Մարսի վրա գոյություն ունեցող «լավային խողովակները» (ստորգետնյա քարանձավների լաբիրինթոսային համակարգ) ամենահարմարն են հետագայում մարդկանց բնակության համար: «Լավային խողովակներն» առաջացել են լավայի անհամաչափ սառչելու հետևանքով: Ըստ գիտնականների՝ այդ խողովակների երկարությունը կարող է հասնել 65 կմ-ի: Գիտնականները պնդում են, որ այդ քարանձավները կկարողանան մարդկանց պաշտպանել տիեզերական ճառագայթումից ու փոքր երկնաքարերից: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.