News

«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնի հիմնադիրները ներկայացրին առաջիկա ծրագրերը

Featured 2013-07-27

Երեկ «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնի հիմնադիրներ Էմմա և Անի Հարությունյանները ներկայացնելով իրենց առաջիկա ծրագրերը նշեցին, որ գլխավորապես զբաղվում են հայ մշակութային արժեքների պահպանության արժևորման և ներկայացման խնդիրներով:
Հիմնադրամի հիմնական նպատակն է կազմակերպել ցուցահանդեսներ, որտեղ կվաճառվեն հայ մշակույթը արծարծող տարրերով իրեր: «Մեր կազմակերպած առաջին ցուցադրության նմուշները եղել են էջանշանները, որոնք պատկերված են գեղանկարիչ Մհեր Չատինյանի կտավներով, իսկ գինու շիշը պատկերված է խեցեղենի ֆրագմենտներով»,- հայտնեց Էմմա Հարությունյանը:
 
Մշակութային արժեքների պահպանության արժևորման և ներկայացման մասին խոսելով` Անի Հարությունյանն ասաց, որ իրենց կենտրոնի գաղափարը հետևյալն է.«Ունենք հարուստ մշակույթ, որն ունի  պահպանման, ներկայացման անհրաժեշտության խնդիր: Այդ ժառանգությունը պետք է դարձնել տեսանելի և տարածելով հասցնել հասարակությանը` ստանալով մշակութային արտադրություն: Մենք, մեր հայ մշակույթը տարածելով, կփորձենք դուրս գալ ցուցահանդես երևույթի շրջանակներից, այսինքն՝ իրը չի լինի միայն ցուցահանդեսի նմուշ, այլ գնվելով՝ կհայտնվի յուրաքանչյուրի տանը»:
 
«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնը կփորձի համագործակցել նաև թանգարանների հետ:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.