News

Միխայել Շումախերի ռեկորդը գերազանցվել է

Sports 2017-09-26

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը գերազանցել է լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը: Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նվաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով՝ Իտալիայի Մեծ մրցանակի որակավորման փուլում տոնելով իր 69-րդ հաղթանակը: Նշենք, որ Շումախերը կարիերայի ընթացքում նվաճել է 68 պոուլ-պոզիշն: Իտալիայի Մեծ մրցանակի որակավորման փուլն անցել է թաց մրցուղու վրա և տևել 3.5 ժամից ավելի: Անձրևի պատճառով մրցման մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է: Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.