News

Անկախության տարելիցը Ջրվեժի միջնակարգ դպրոցում

Educational 2017-09-25

Յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ապրում է անկախ Հայաստանում: Ամեն տարի՝ սեպտեմբերի 21-ին, մենք մեծ շուքով նշում ենք մեր Հայաստանի Հանրապետության անկախ տարելիցը: Ջրվեժի միջնակարգ դպրոցը երբեք անմասն չի մնում և իր գեղեցիկ, գունեղ, երգեցիկ միջոցառումներով շնորհավորում ՀՀ-ի ծնունդը: Դպրոցի բակում անկախության սերունդը երգեց, պարեց և մասնակցեց կավճանկարչության մրցույթին: Երեխաներն իրնեց անկախ՝ մտքերն ու պատկերացումները գունազարդեցին դպրոցի բակը: Բոլորս պետք է գիտակցենք, որ այսօրվա անկախ ոգով դաստիարակված երեխան մեր վաղվա անկախության պաշտպանն է:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.