News

Դաշնամուր. Հաջողության բանաձև

Featured 2017-09-25

Դաշնամուրը համարվում է աշխարհում ամենատարածված երաժշտական գործիքներից մեկը։ Այն օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում, այդ թվում՝ դասական երաժշտությունում և ջազում։ Դաշնամուրի հեղինակը պաշտոնապես համարվում է իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորին, ով ստեղծել է այն մոտավորապես 1709 թվականին։ Գործիքն սկզբում անվանել են փափուկ և բարձր ձայնի կլավեսին, ապա պիանոֆորտե և հետո միայն՝ դաշնամուր։ Առաջին դաշնամուրային ստեղծագործությունը՝ Լուդովիկո Ջուսթինիի սոնատը, գրվել է 1762 թվականին։ Իսկ թե որն է դաշնակահարների հաջողության բանաձևը, կբացահայտի «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.