News

Պատանի հայ ծանրորդները՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ

Sports 2017-09-25

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: 50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արա Պողոսյանը մինչև 15 տարեկանների պայքարում երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա նաև փոքր ոսկի է նվաճել հրում վարժությունում (105 կգ), իսկ պոկում վարժությունում՝ արծաթե մեդալ (81 կգ): Մինչև 17 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում՝ (102 կգ) բրոնզե մեդալի: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.