News

<< Անկախ իմ Հայաստան >> խորագրով ցերեկույթ՝ նվիրված Անկախության 26- ամյակին

Educational 2017-09-23

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազար- հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Իմ նոր հայրենիք, Հզո՛ր հայրենիք… ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մուտքից զգացվում էր , որ ունկնդիրը պետք է լինենք մի փոթորկահույզ արբեցնող, յուրօրինակ գրական-երաժշտական միջոցառման, որը կրում էր << Անկախ իմ Հայաստան>> խորագիրը: Դպրոցը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում էին խրոխտ երգն ու պարը: Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, մեր անկախության 26- ամյակը: Այն հայրենիքը, որի զավակներն ունեն ապրելու կամք, հավատ, ազատության ձգտում: Այն հայրենիքը , որի զինվորը խրամատներում, առաջին գծում պատվով, սիրով ու նվիրվածությամբ պաշտպանում է իր երկիր հայրենին, հողն հայոց ու տունն իր նվիրական: Այն հայրենիքը, որի ուժն ու զորությունը իր անպարտ զավակներն են: Նրանք արյունոտ քառուղիներում ամեն օր ու ժամ կերտել են ազատ, անկախ Հայրենիքը: -Իմ ազատ հայրենիք, իմ փոքրիկ Հայաստան, - հնչում է 6-րդ դասարանի աշակերտ Արսեն Քոլոզյանի շուրթերից , - ես անսահման հպարտ եմ ու երջանիկ, որ ծնվել եմ այս սուրբ հողում, որտեղ իշխում է ազատատենչ ոգին: Աշակերտներն իրենց շարքերով ձևավորել էին Մեծ և Փոքր Մասիսները: Տոնացույցի լուսավոր օրվա՝ Անկախության 26 -ամյակի կապակցությամբ հյուրերին, ուսուցիչներին , ծնողներին ու դպրոցականներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոն է, տոն, որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում: <<Անկախությունը մեր էության մեջ է , այն նոր կյանքի կոչնակ է և հավերժորեն իր կամքն է հնչեցնում 26 տարիների մաքառումների արդյունքում այսօր հպարտությամբ կարող ենք ասել , որ ունենք անկախ պետություն, հայկական մարտունակ բանակ, դպրոց , եկեղեցի, մայր օրենք՝ Սահմանադրություն… -Մեր դպրոցականները ապագային ուղղված մեծ երազանքներ ունեն, ասաց տնօրենը ,- ես համոզված եմ , որ դրանց հասնելու ճանապարհին իրենք լավ, շատ լավ կսովորեն , կլինեն հայրենասեր ,բարի, աշխատասեր ու իրենց պարտքը կտան ազատ ու անկախ Հայրենիքին: Միջոցառման մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ :

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.