News

2016-2017 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները

Sports 2017-09-22

Հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կայանալիք The Best FIFA Football Awards արարողությանը կներկայացվեն 2016-2017 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները: Քվեարկության արդյունքում կընտրվի մեկ դարպասապահ, չորս պաշտպան, երեք կիսապաշտպան և երեք հարձակվող: Քվեարկությանը կմասնակցեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 53 ազգային միությունների անդամները: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարել է 2016-2017 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման 55 հավակնորդների անունները. Դարպասապահներ` Բուֆոն («Յուվենտուս»), Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Նավաս («Ռեալ»), Նոյեր(«Բավարիա»), Օբլակ («Աթլետիկո»): Պաշտպաններ` Ալաբա («Բավարիա»), Ալբա («Բարսելոնա»), Ալվես (ՊՍԺ), Բոատենգ («Բավարիա»), Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան),Կարվախալ («Ռեալ»), Կյելինի («Յուվենտուս»), Գոդին («Աթլետիկո»), Հումելս («Բավարիա»), Լամ («Բավարիա»), Լուիս («Չելսի»), Մարսելո («Ռեալ»), Մասկերանո(«Բարսելոնա»), Պեպե («Ռեալ»/«Բեշիկթաշ»), Պիկե («Բարսելոնա»), Ռամոս («Ռեալ»), Սիլվա (ՊՍԺ), Ումտիտի («Բարսելոնա»), Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Վարան («Ռեալ»): Կիսապաշտպաններ` Ալկանտարա, Վիդալ (երկուսն էլ՝ «Բավարիա»), Բուսկետս, Ինյեստա (երկուսն էլ՝«Բարսելոնա»), Կազեմիրո, Իսկո, Կրոս, Մոդրիչ (բոլորն էլ՝ «Ռեալ»), Կոուտինյո («Լիվերպուլ»), Ազար, Կանտե (երկուսն էլ՝ «Չելսի»), Մատիչ («Չելսի»/» «Մանչեսթեր Յունայթեդ»), Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Օզիլ («Արսենալ»), Վերատի (ՊՍԺ): Հարձակվողներ` Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու (բոլորն էլ՝ «Ռեալ»), Կավանի (ՊՍԺ), Մբապե («Մոնակո»/ՊՍԺ), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Մեսի, Լ.Սուարես (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Գրիզման («Աթլետիկո»), Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկակու («Էվերտոն»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Քեյն («Տոտենհեմ»), Դիբալա («Յուվենտուս»), Լևանդովսկի («Բավարիա»), Սանչես («Արսենալ»): Ցանկում ընդգրկված են Մադրիդի «Ռեալի» 13 խաղացողներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Աղբյուրը՝ Sport.news.am

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.