News

Երբ է առաջին անգամ կիրառվել զրոն

Featured 2017-09-20

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ Բոդլինյան թանգարանում պահվող Բակշալյան ձեռագիրը 500 տարով ավելի հին է, քան ընդունված էր կարծել: Այն ստեղծվել է 3-4-րդ դարերում: Բակշալյան ձեռագիրը գտնվել է 1881 թվականին մի դաշտում, որտեղ այժմ գտնվում է Պակիստանի Բակշալի գյուղը: Այս հայտնի հնդկական ձեռագրում հեղինակը կիրառել է զրոյի նշանը: Ձեռագրի տեքստը պարունակում է զրոյի տեսքով հարյուրավոր նշաններ: Այդ նշանները կիրառվել են այն նույն նշանակությամբ, ինչ որ զրոն՝ հիմա: Ավելի վաղ համարվում էր, որ զրոն առաջին անգամ կիրառվել է Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգում գտնվող 9-րդ դարի Գվակլիոր տաճարի պատի արձանագրության մեջ: Գիտնականները ձեռագիրը վաղուց էին դիտարկում որպես հնագույն մաթեմատիկական տեքստ, սակայն մինչ այս վերջին հետազոտությունը դրա ստեղծման ստույգ թվականը վիճաբանության առարկա էր: Փաստաթուղթը բաղկացած է կեչու կեղևի 70 փխրուն կտորներից: Նշենք, որ Բոդլինյան գրադարանում ձեռագիրը պահվում է 1902 թվականից: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.