News

Ըմբշամարտիկ Արտյոմ Տերյանը՝ Ադրբեջանը ներկայացնող առաջին չեմպիոն

Sports 2017-09-20

Ադրբեջանական սպորտի պատմության ամենավառ էջերից մեկը գրել է ըմբիշ Արտյոմ Տերյանը: 1953 թվականին Նեապոլում կայացած դասական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Ադրբեջանը ներկայացնող Արտյոմ Տերյանն արժանացել է ոսկի մեդալի: Տերյանն Ադրբեջանի առաջին մարզիկն էր, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նեապոլի առաջնությունից մեկ տարի առաջ Տերյանը բրոնզե մեդալ էր նվաճել Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ 1951 թվականին նա դարձել էր դասական և ազատ ոճի ըմբշամարտերի ԽՍՀՄ չեմպիոն: Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականին Կիրովաբադում: Ըմբշամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանում: Սկզբում Արտյոմը տարվել է հայկական ազգային ըմբշամարտով՝ կոխով, այնուհետև անցում կատարել դասական ըմբշամարտին: Նրա առաջին մարզիչն է եղել Անդրո Դանիելյանը: Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմ Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Արդեն 1950 թվականին դարձել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն գերթեթև քաշային կարգում: 1955 թվականին մոտոցիկլից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով տաղանդավոր մարզիկը ստիպված է եղել ավարտել իր մարզական կարիերան և անցնել մարզչական գործունեության: 1970 թվականին Արտյոմ Տերյանը դարձել է կենցաղային հողի վրա սպանության զոհ: Տերյանի նեապոլյան հաջողությունը 8 տարի շարունակ Ադրբեջանի ոչ մի մարզիկ չի կարողացել կրկնել: Միայն 1961 թվականին աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել Ադրբեջանի մեկ այլ մարզիկ՝ կրկին ազգությամբ հայ Արմայիս Սայադովը: Աղբյուրը՝ Armedia.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.