News

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը՝ Փարիզում

Sports 2017-09-14

Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է, որ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ 2028 թվականին՝ Լոս Անջելեսում: 2024 և 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, որոնք, սակայն, վերջնական ցուցակում չէին ընդգրկվել: Փարիզն ու Լոս Անջելեսը դեռևս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024 թվականի և 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, իսկ թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը, հավակնորդները պետք է իրենք որոշեցին: Փարիզն ու Լոս Անջելեսն Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզը՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելեսը՝ 1932 և 1984 թթ.: Նշենք, որ առաջիկա ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականին Տոկիոյում: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.