News

Ինչպես կազմակերպել դպրոցականների առողջ սնուցումը

Educational 2017-09-13

Հայաստանյան դպրոցներում երեխաները հիմնականում սնվում են պարզ ածխաջրածիններ ու շաքար պարունակող ուտելիքներով, ինչպես օրինակ՝ բուլկին, խաչապուրին, հոթ դոգը, ֆասթ ֆուդը և այլն: Այս սննդամթերքները դատարկ կալորիաներ են և չեն պարունակում երեխայի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ ու որակյալ ճարպաթթուներ: Ըստ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի՝ դպրոցական տարիքում երեխան պետք է ոչ միայն պատշաճ սնուցում ստանա, այլև համապատասխան գիտելիքներ ձեռք բերի ճիշտ սնուցման կանոնների մասին: Մասնագետը խիստ կարևորում է, որ երեխաներն օրն սկսեն նախաճաշով: Խորհուրդ է տրվում քաղցրավենիք ուտել մինչև դպրոց գնալը: Հիմնական ընդմիջումների միջև պետք է լինեն «ընդմիջումիկներ», որոնց ընթացքում երեխաները պետք է ուտեն միրգ-բանջարեղեն: Անհրաժեշտ է երեխային սովորեցնել խուսափել քաղցր բլիթային ընդմիջումներից, գազավորված, շաքարացված ըմպելիքներից ու ֆասթ ֆուդից: Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս ծնողներին բուտերբրոդները դնել ոչ թե մատնաքաշ հացերի, այլ լավաշի մեջ փաթաթած, քանի որ լավաշն առողջարար է ու շատ հարմար բռնելու և ուտելու համար: «Գրամային առումով այն քիչ է ու հնարավորություն է տալիս մի փոքր կտորի մեջ առողջ սնունդ ուղարկել դպրոց՝ կարելի է լավաշի մեջ դնել վարունգ, պոմիդոր, պանիր, կանաչի կամ էլ խաշած միս: Կարելի է երեխայի հետ ուղարկել միասնական ափսեով ընդմիջում, որտեղ կարող է լինել օրինակ՝ բրնձով, արգանակով, հավի մսի փոքր կտորներով փլավ, բանջարեղեն՝ գազար, բրոկոլի և այլն»,-նշել է մասնագետը: Անհայտ բաղադրությամբ ու վնասակար չիփսերի փոխարեն ծնողը կարող է երեխայի հետ դպրոց ուղարկել խրխրթան և առողջարար գազար, խնձոր, կարմիր կամ կանաչ պղպեղ: Փաթեթավորած ու խանութում վաճառվող բիսկվիթներ գնելու փոխարեն Պիպոյանը հորդորում ու խնդրում է ծնողներին չալարել, պատրաստել թարմ բիսկվիթներ հայկական բնաշխարհում առկա բանջարեղենով ու մրգով: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.