News

Կենդանի օրգանիզմների հետքեր՝ Անտարկտիդայի սառույցների տակ

Featured 2017-09-12

Անտարկտիդայի հրաբխային քարանձավներում ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել գիտությանն անհայտ կենդանիների:

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները կարող են վկայել, որ Անտարկտիդայի սառույցների տակ կյանք կա:

Ուսումնասիրությունները կատարվել են մոլորակի հարավային կղզիներից մեկում՝ Անտարկտիդայի Ռոսսի կղզում, որտեղ գտնվում է Էրեբուս գործող հրաբուխը: Գիտնականներն այնտեղ հետազոտել են հսկայական և միմյանց հետ կապված ստորջրյա քարանձավային համակարգերը, որոնք ձևավորվել են հրաբխային գոլորշու ազդեցության տակ:

Փորձանմուշներ վերցնելով տարբեր քարանձավներից՝ գիտնականները մամուռի, ջրմուռների, կլոր որդերի և այլ կենդանի օրգանիզմների հետքեր են հայտնաբերել, որոնցից որոշները կարող են կենդանիների և բույսերի նոր տեսակներ լինել:

Աղբյուրը՝ Tert.am





Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.