News

Ամենագոլառատ հանդիպումը ֆուտբոլի պատմության մեջ

Sports 2017-09-12

2002 թվականին կայացած Մադագասկարի ազգային առաջնության ժամանակ հետո Stade Olimpique de L'Emyrne (SOE) ակումբի ֆուտբոլիստներն ADEMA-ի հետ խաղում 149 գնդակի հեղինակ են դարձել: Սա ֆուտբոլի պատմության մեջ երբևէ գրանցված ամենագոլառատ հանդիպումն է եղել: SOE-ի ֆուտբոլիստները առաջնության վերջին տուրում 149 անգամ գրավել են հենց սեփական դարպասը՝ անտեսելով մրցակից թիմին: Այս կերպ ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել նախորդ խաղում մրցավարի կայացրած որոշումների դեմ, ինչի պատճառով էլ զրկվել էին չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից: Այս հանդիպումից հետո Stade Olimpique de L'Emyrne թիմի գլխավոր մարզիչ Զակա Բեն որակազրկվել է երեք տարով, թիմի չորս ֆուտբոլիստներ, այդ թվում` ավագը, զրկվել են խաղալու հնարավորությունից մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ մյուսները ստացել են զգուշացումներ: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.