News

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ…»

Educational 2017-09-07

Այսօր Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի շեմ ոտք դրեցին թվով 158 առաջին դասարանցիներ: Բացվեց 5 նոր դասարան: Թեպետ Գիտելիքի ու Դպրության տոնը վերաբերում է կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, բայց ամենից առաջ ու ամենից շատ այն առնչվում է առաջին դասարան ընդունվածներին: Ուստի պատահական չէ, որ Գ. Թովմասյանի կողմից կազմակերպված միջոցառման գլխավոր հերոսները հենց նրանք էին: Փոքրիկներին ջերմ մաղթանքներով շնորհավորելու էին եկել Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ Ա. Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, նույն համայնքի զինկոմիսարիատի ներկայացուցիչներն ու Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի սպաները: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԵԿՄ նախագահը հղել էին իրենց շնորհավորական ուղերձները: Ներկա գտնվողներին հաճելի ու անմոռաց պահեր պարգևեցին դպրոցի «Վիկտորիա» պարային համույթը (Մ. Յուդաևա), «Զանգակներ» երգչախումբը (Գ. Վանեսյան), իններորդ դասարանների աշակերտները: Վերջիններս նաև նվերներ հանձնեցին առաջինդասարանցիներին: Այս անգամ երեխաներին գեղեցիկ անակնկալ մատուցեց նաև Մեգաֆուդ ընկերությունը՝ նրանց համար Սեպտեմբերի 1-ը դարձնելով ավելի յուրահատուկ և առավել հիշարժան: Դպրոցի տնօրեն՝ Ասատուր Սարյան 01. 09. 2017

ք. Երևանի թիվ 35 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.