News

Միհրան Հարությունյանը հանդես կգա նոր մարզաձևում՝ MMA-ում

Sports 2017-09-07

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հանդես կգա խառը մենամարտերում (MMA): «Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,- իր Instagram-ի էջում գրել է Dominance MMA Management-ի ներկայացուցիչ Ռիզվան Մագոմեդովը։ Միհրան Հարությունյանը հաստատել է լուրը: Նա պատասխանել է մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին՝ նշելով, որ ինքը չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.