News

Կայացավ ֆրանսերենի դասը...

Educational 2017-09-06

ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն 2017-2018 ուսումնական տարվանից ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2-րդ դասարանից սկսած խորացված ֆրանսերեն լեզու են ուսումնասիրում: Այսօր կայացավ առաջին դասը ֆրանսերենից: Արհեստավարժ մանկավարժները նախապատրաստվել էին դասին շատ լավ: Ֆրանսերենի դասասենյակը կահավորված էր ֆրանսիական շնչով, որտեղ իր հատուկ տեղն ուներ Շառլ Ազնավուրը: Հետաքրքիր էր մուտքը դեպի ֆրանսերեն լեզվի աշխարհ՝ գեղահնչյուն, մեղեդային: Երգ, պար, ողջույնի խոսք, ֆրանսերենով և հայ – ֆրանսիական բարեկամությամբ ողողված միջավայր... Ուսուցիչները երգերի միջոցով երեխաներին սովորեցրին ողջունել /saluer/ /ողջունել պաշտոնական ձևով և ողջունել ընկերներին/, ասել այո /qui/ շնորհակալություն հայտնել: Լսեցին երգեր <>-ի մասին: Կիրառվեց նոր մեթոդ ծանոթության համար: Յուրաքանչյուր երեխայի անունը գրվեց թղթի վրա ֆրանսերենով, ապա ժամանակ տրվեց, որ երեխան սովորի իր անվան գրությունը, և կազմակերպվեց խաղ: Ապա ընտրվեց հիմն ֆրանսերեն ժամերի համար Ilona Mitrecey /Իլոնա Միտրեսեի <<Լիարժեք աշխարհ>>/ <>, հենց որով էլ հետագայում պիտի սկսվեն ֆրանսերենի բոլոր ժամերը: Դասի վերջում երեխաները արդեն իսկ տիրապետում էին ֆրանսերենով հաղորդակցվելու արվեստի փոքր բառապաշարին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.