News

Տեղի ունեցավ Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումը

Featured 2013-07-24

Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում գրականագետները երեկ նշեցին արձակագիր Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը: Ցուցահանդեսից հետո կազմակերպվեց դահլիճային հատված, որտեղ գրականագետները հանդես եկան իրենց ելույթներով և շնորհավորեցին արձակագրի 80-ամյակը:
Միջոցառման կազմակերպիչներից` Հանրության հետ կապերի միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են Մուշեղ Գալշոյանի գրականությանը նվիրված ցուցահանդես, որտեղ տեղ են գտել գրողի ստեղծագործությունները` հրատարակված տարբեր տարիներին, ինչպես նաև նրա հոդվածները, որոնք լույս են տեսել մամուլում: Կան նաև նրա ասույթներից, որն ավելի է ամբողջացնում ցուցահանդեսը:
 
Գրող, բանաստեղծ Արտաշես Ղազարյանն էլ, ով Մուշեղ Գալշոյանի քրոջ որդին է ասաց, որ միջոցառման  նպատակը միանշանակ մեկն է` նշել արձակագրի ծննդյան 80-ամյակը. «Սա առիթ է, որ երևելի գրողի արածը փորձենք բերել այսօրվա հարթության վրա: Ապրում ենք բարդ, դժվարին ժամանակահատվածում, և այդ առումով նրա գրականությունը չափազանց կարևոր է: Այն հարցադրումները, որ Մուշեղ Գալշոյանը դրել է իր գրականության մեջ, այսօր դառնում է շատ արդիական: Ես կարծում եմ՝ Մուշեղ Գալշոյանի գրականությունը, հատկապես այսօր, կարող է զորակցել նոր սերնդին»: 
 
Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրո» պատմվածքը ևս մեկ անգամ հրատարակվել է այս տարի` նվիրված նրա 80-ամյակին, որը նոր սերնդին ներկայացնելու նոր տարբերակ է: Այս մասին իր ելույթում հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա զարմանալի զուգադիպություն և ճակատագրական նմանություն համարեց նաև այն, որ 47 տարեկան հասակում մահացել են երեք մեծանուն գրողներ` Պարույր Սևակը, Մուշեղ Գալշոյանը և Մինաս Ավետիսյանը:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.