News

Այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է

Featured 2017-09-01

Հայաստանում, ըստ նախնական տվյալների, շուրջ 40 հազար առաջին դասարանցի կա։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ նշելով, որ հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ կոմպլեկտավորումն ավարտվի: «Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի աճ կա։ Նախորդ տարի այն եղել է շուրջ 39 հազար»,- մանրամասնել է Աշոտ Արշակյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չեն եղել: Ըստ նախնական տվյալների՝ 9 դպրոցում առաջին դասարան չկա. հիմնականում դրանք Սյունիքի մարզում են։ Աշոտ Արշակյանը նշել է նաև, որ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիներ չունեցող դպրոցների թիվը նվազել է. անցած տարի եղել է այդպիսի 13 դպրոց։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.