News

Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Sports 2017-09-01

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի՝ կիսաեզրափակիչում զիջելով Կուբայի ներկայացուցիչ Էնդի Կրուզ Գոմեսին: Ըստ որում, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալն արդեն իսկ ապահովել էր քառորդ եզրափակիչում: Եզրափակիչ փուլում կուբացի բռնցքամարտիկ Էնդի Կրուզ Գոմեսը մրցելու է Ուզբեկստանը ներկայացնող Իկբոլժոն Խոլդարովի հետ: Նշենք, որ Հայստանը ներկայացնող Կարեն Տոնականյանը 60 կգ քաշային կարգում դուրս է մնացել պայքարից։ Աղբյուր՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.