News

Թբիլիսիում կկայանա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

Sports 2017-08-31

Թբիլիսիում սեպտեմբերի 3-ին կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ: 1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին մրցափուլում կխաղա Անտոն Կովալյովի (Կանադա) հետ: Բացի եզրափակչից, մյուս բոլոր փուլերում մրցակիցները կխաղան երկու պարտիա: Եզրափակչում կանցկացվի չորս պարտիա: Ոչ-ոքի խաղալու դեպքում կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիներ: Միջազգային վարկանիշ ունեցող լավագույն 30 գրոսմայստերներից մրցաշարին չեն մասնակցի միայն երկուսը: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան: Խաղարկությունը կավարտվի սեպտեմբերի 27-ին: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.