News

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2018-ին

Sports 2017-08-30

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ռումինիայի և Դանիայի հավաքականների հետ խաղերին. օգոստոսի 28-ից ազգային հավաքականն սկսել է մարզումները: Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, իսկ Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավաքականի ճամբարում գտնվող 23 ֆուտբոլիստներին կմիանա նաև Ռուսլան Կորյանը: Հայաստանի ազգային հավաքականը Բուխարեստ կմեկնի օգոստոսի 31-ի առավոտյան: Հավաքականի կազմը՝ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան Գրիգոր Մելիքսեթյան Գոռ Մանուկյան Պաշտպաններ Լևոն Հայրապետյան Արմեն Մանուչարյան Գագիկ Դաղբաշյան Տարոն Ոսկանյան Վարազդատ Հարոյան Գաել Անդոնյան Կամո Հովհաննիսյան Հովհաննես Համբարձումյան Կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյան Արտակ Եդիգարյան Դավիթ Մանոյան Գոռ Մալաքյան Էդգար Մալաքյան Մարկոս Պիզզելլի Հենրիխ Մխիթարյան Արաս Օզբիլիզ Արմեն Համբարձումյան Հարձակվողներ Արթուր Սարկիսով Սարգիս Ադամյան Տիգրան Բարսեղյան Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.