News

Հայկական «Եթե բոլորը..» ֆիլմը՝ Շուկշինյան 15-րդ համառուսաստանյան կինոփառատոնում

Featured 2013-07-23

Ս.թ. հուլիսի 17-21-ը Ալթայում անցկացված 15-րդ համառուսաստանյան կինոփառատոնում Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողսյանի «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի: Առաջին անգամ փառատոնի շրջանակներում գլխավոր մրցանակը միաժամանակ տրվել է երկու ֆիլմի:
Երկրորդ ֆիլմը Ալեքսանդր Կաստկինի և Նատալյա Նազարովայի «Աղջիկը» ֆիլմն էր:
 
Արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը: Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայցված  են եղել նաև Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին.Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.