News

Սիմոն Մարտիրոսյանը՝ Ունիվերսիադայի հաղթող

Sports 2017-08-25

Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է ամառային Ունիվերսիադան, որին Հայաստանը ներկայացնում են 7 մարզաձևերի ներկայացուցիչներ։ Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի հաղթող։ Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Մարտիրոսյանը նվաճել է երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: Այս քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Ռոդիոն Բոչկովը, իսկ բրոնզե մեդալի է արժանացել Կիա Ղադամիին: Նշենք նաև, որ հենացատկեր վարժության եզրափակչում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը (13.883 միավոր), իսկ նժույգթափերի եզրափակչում՝ 4-րդ հորիզոնականը (14.533 միավոր): Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.