News

Պատանի բռնցքամարտիկները՝ միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Sports 2017-08-24

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները նվաճել են 5 մեդալ: Մրցաշարին մասնակցել է 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրներից: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է 6 հայ բռնցքամարտիկ: 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալներ: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.