News

Ո՞րն է բոլոր ժամանակների լավագույն կատակերգական ֆիլմը

Featured 2017-08-23

Բոլոր ժամանակների լավագույն կատակերգություն է ճանաչվել «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը, որի ռեժիսորն է Բիլի Ուայլդերը: 1959 թվականին նկարահանված ֆիլմում խաղում է 20-րդ դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն. նրա խաղընկերներն են Թոնի Քերթիսն ու Ջեք Լեմոնը: Ֆիլմը պատմում է 2 երաժշտի մասին, որոնք տղամարդ լինելով հանդերձ՝ կին են ձևանում՝ փորձելով թաքնվել հանցագործներից: Ֆիլմն ընտրվել է BBC-ի կողմից աշխարհի 52 երկրից 253 կինոքննադատի շրջանում անցկացված հարցման արդյունքում: Բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունների առաջին տասնյակում ներառվել են նաև «Դոկտոր Սթրենջլավ»-ը (ռեժիսորը՝ Սթենլի Կուբրիկ) և «Էննի Հոլ»-ը (ռեժիսորը՝ Վուդի Ալեն): Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.