News

Մեկնարկել է համաշխարհային ամառային Ունիվերսիադան

Educational 2017-08-21

Օգոստոսի 19-ին Թայվանի մայրաքաղաք Թայբեյում մեկնարկել են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: Խաղերի հանդիսավոր բացման օրը մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը: Նշենք, որ սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի կազմում են 2012 և 2016 թվականների օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը և 2015 թվականի ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Ըստ որում՝ մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան ամենախոշոր մարզական միջոցառումն է օլիմպիական խաղերից հետո: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.