News

«Անկարայի դեպքերը». նոր գիրք հայ կաթոլիկների բռնագաղթի ու կոտորածների մասին

Featured 2017-08-15

Թուրքիայում հրատարակվել է Անկարայի հայ կաթոլիկների բռնագաղթի ու կոտորածների մասին պատմող նոր գիրք: «Անկարայի դեպքերը» գիրքը գրել է անկարացի հայ Սիմոն Առաքելյանը 1921թվականին Ստամբուլում: Գիրքը գրվել է հայատառ թուրքերենով. այն տառադարձել ու ժամանակակից թուրքերենով ներկայացրել է Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը: Սիմոն Առաքելյանը 1918 թվականին Թուրքիայում հանդես է եկել որպես Անկարայի հայերի կոտորածների գործով բացված դատական գործի վկաներից մեկը: 1922թվականին Առաքելյանը արտագաղթել է Ֆրանսիա, մահացել է 1939թվականին Փարիզում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.