News

Նոր տրանսպորտային ցանց Երևանում

Featured 2017-08-11

Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագիծը պատրաստ կլինի մինչև 2017 թվականի սեպտեմբեր: Ամենայն հավանականությամբ ցանցը կբաժանվի գլխավոր և երկրորդային երթուղիների: Գլխավորներում միայն միջին և խոշոր ավտոբուսներ կշահագործվեն: Երթուղիներում միկրոավտոբուսներ գրեթե չեն լինի. բացառություն կարվի միայն այն դեպքում, երբ տրանսպորտի համար նախատեսված փողոցներում ավտոբուսների անցանելիությունը հնարավոր չի լինի: Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Նախատեսվում է նաև էլեկտրոնային տոմսեր ներդնել, բայց առայժմ որոշված չէ, թե ինչպիսի սակագին կսահմանվի: Սակագինը կարող է հաշվարկվել՝ ըստ ճանապարհի երկարության, քաղաքի գոտիների կամ երթևեկության ժամանակի: Վահե Նիկոյանը նշել է նաև, որ բարեփոխումների շրջանակում թարմացվելու և արդիականացվելու է նաև տրոլեյբուսային պարկը, իսկ ֆինանսական միջոցների պատճառով մետրոյի նոր կայարանի ավելացում չի նախատեսվում, տրամվայի հետ կապված ծրագրեր չկան: «Տրոլեյբուսային ցանցի էական ընդլայնում, հաշվի առնելով նոր ենթակառուցվածքների ստեղծման արժեքն ու թանկությունը, չի նախատեսվում»,-ընդգծել է նա: 2018 թվականի սկզբին պատրաստ կլինի նաև ֆինանսական գնահատականը, որը կներկայացվի պոտենցիալ ներդրողներին: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.