News

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Featured 2017-08-10

…«Գնացք 12»-ը մի յուրօրինակ ուղերձ էր մեզ՝ ուսուցիչներիս, ուսուցման գործընթացն արդիական մեթոդներով հագեցնելու և հետաքրքիր դարձնելու թե՛ մեզ, թե՛ մեր աշակերտների համար… Ահա այսպիսի դրական տպավորություններով էին լցված Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83, թիվ 91, թիվ 186, թիվ 134, Կոտայքի մարզի Ակունքի, Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան, Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2, Արմավիրի մարզի Լենուղու Ջիվանու անվան, Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 դպրոցները ներկայացնող մանկավարժները «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպմանը: «Համագործակցե՛նք խառնաշփոթում» կայարանում մանկավարժները ոչ միայն հարստացրեցին իրենց աշխատանքային գործիքների սնդուկը արդյունավետ դասավարման հմտություններով, այլև անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին: Իսկ Գնացք 12-ը սպասում է դիմավորելու նոր ուղևորների... Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.