News

Sinquefield Cup մրցաշարում Արոնյանը հավասարվել է առաջատարներին

Sports 2017-08-10

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարում Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը 54-րդ քայլին սևերով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։ Վաստակելով 4,5 միավոր՝ Լևոնը հավասարվել է 1-ին հորիզոնականը կիսող Վիշվանաթան Անանդին և Մաքսիմ Վաշյե Լագրավին։ Նշենք, որ 8-րդ տուրը կկայանա օգոստոսի 10-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, իսկ 9-րդ տուրը՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 22:00-ին: Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.