News

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան

Educational 2017-08-10

Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին այս տարի մասնակցում է Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) ժամանած ավելի քան 100 պատվիրակ: Միջոցառման նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը, ինչպես նաև նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը: Միջոցառմանը կարող են մասնակցել նաև այն պատանիները, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից, ինչը հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել հայերենին չտիրապետող, համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներ, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներ: Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը, իսկ հանդիպման ավարտին պատասխանել է նաև աշակերտների և ղեկավարների հարցերին: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.