News

Ուսանող հայ մարզիկները կմասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին

Sports 2017-08-09

Թայվանի Թայբեյ քաղաքում օգոստոսի 19-30-ը Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին: Հայաստանը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու և սուսերամարտ: «Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին և լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ և մարզիչ կմեկնի մրցավայր: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաև ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Մեր մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձևերում»,-նշել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը: Նա նշել է նաև, որ այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ և մրցանակակիրներ: Ըստ որում՝ մասնակից երկրների ու մարզիկների քանակով Ունիվերսիադան ամենամեծ մարզական միջոցառումն է Օլիմպիական խաղերից հետո: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.