News

Հայ ուսանողները՝ միջազգային ուսանողական օլիմպիադայի մեդալակիրներ

Educational 2017-08-08

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում կայացած 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (IMC) Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը՝ արժանանալով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալի: Ոսկե մեդալների են արժանացել Երևանի պետական համալսարանը ներկայացնող Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյան արժանացել են ոսկե մեդալների, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է անհատական և թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին: Այս անգամ օլիմպիադային (IMC) մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը` Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.