News

Թիֆլիսում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը

Featured 2017-08-07

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը օգոստոսի 5-ին կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնի բացումը: Կենտրոնի բացման արարողությունը սկսվել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրմին ծաղկեպսակի տեղադրմամբ, Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով: Նորաբաց կենտրոնում այսուհետ ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու է Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: Տունը համայնքին վերադարձնելու, վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվել է տեսաֆիլմի միջոցով: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.