News

ֆանտաստիկ դիզայնով գրախանութ Չինաստանում

Featured 2017-08-04

Չինաստանի Սուչժոու քաղաքում բացվել է ֆանտաստիկ դիզայնով գրախանութ: Այնտեղ կան «Լուսատտիկների քարանձավ», «Ծիածանների հովիտ», «Բյուրեղապակյա պալատ» և այլ կախարդական սենյակներ: Տարածքը բաժանված է չորս գոտու, որոնք ձևավորված են տարբեր ոճով: «Բյուրեղապակյա պալատ» անվանումով նոր ստացված գրքերի սրահի պատերը պատրաստված են թափանցիկ ակրիլից: Դիզայնը մտածված է նոր գրքերի վրա առավելագույն ուշադրություն բևեռելու նպատակով: «Կայծոռիկների քարանձավը» օպտիկական մանրաթելերով լուսարձակող մութ թունել է, որտեղ ներկայացված են բեսթսելերները: Այնուհետև խանութի այցելուները հայտնվում են «Ծիածանների հովիտ» ընթերցասրահում: Մանկական գրքերի՝ հեքիաթային քաղաք հիշեցնող «Մանկական դղյակ» սրահն այնպես է նախագծված, որպեսզի երեխաները կարողանան ոչ միայն կարդալ, այլև շփվել միմյանց հետ: Խանութում կան բազմաթիվ ծածուկ անկյուններ նրանց համար, ովքեր սիրում են առանձնույթունը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.