News

ԿԳՆ ֆինանսավորման մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում երաշխավորվեցին 136 գիտական ծրագրեր

Educational 2013-07-22

Ս.թ հուլիսի 19-ին կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում կայացած գիտական և գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի գիտական փորձաքննություն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհրդի ամփոփիչ նիստի ժամանակ որոշվեց, որ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»: Նիստի նախագահը Ս. Հարությունյանն էր:
Այս տարվա գիտական ծրագրերի թեմատիկ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 472 գիտական ծրագրերի հայտ (114-ը՝ հայագիտություն և հասարակական գիտությունների բնագավառից): Մրցույթն անցկացնելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական խորհուրդ՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ, որն էլ պետք է հաստատեր գնահատման վերջնական վարկանիշային ցանկը: 
Հուլիսի 19-ին մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում ֆինանսավորման երաշխավորվեցին 136 գիտական ծրագրեր: 
 
Այս տարվա մրցույթի առանձնահատկություններից էր արտասահմանյան խորհրդատուի ինստիտուտի ներդրումը: Խորհրդատու կարող էր հանդիսանալ օտարերկրյա պետության գիտական կազմակերպության հիմնական աշխատակիցը, ով վերջին 10 տարիների ընթացքում ունի հրատարակված հոդվածներ այն ամսագրերում, որոնց գումարային ազդեցության գործակիցը առնվազն 50 է և դրամաշնորհի իրականացման ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, առնվազն 15 օր կգտնվի Հայաստանում: Սրանով քայլ արվեց խթանել հայրենական գիտության միջազգային զարգացումը, ինչպես նաև՝ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդումը: Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել տեղեկանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում՝ հայտ ներկայացրած խմբի ղեկավարի կողմից Կոմիտե գրավոր դիմում:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.