News

Դպրոցականների միջազգային օլիմպիադայից՝ ևս 2 մեդալ

Educational 2017-08-01

Դպրոցականների միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմը շարունակում է համալրել իր մեդալների թիվը. այս անգամ Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում հուլիսի 23-ից 30-ը կայացած «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում մեր աշակերտներն արժանացել են մեկական արծաթե և բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը: Մեր հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ), Հռիփսիմե Մաթևոսյանը (ԵՊԲՀ) և Մերի Հովսեփյանը («ԱՅԲ» կրթական հիմնադրամ)։ Հիշեցնենք, որ այս ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մեր թիմերն արդեն արժանացել են 3 արծաթե, 5 բրոնզե մեդալի և 3 գովասանագրի։ Հաջորդ՝ «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադան կանցկացվի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.