News

«Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան՝ Շուշիում

Featured 2017-07-31

Սեպտեմբերի 1-ին Շուշիում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան, որը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, որպես մեներգիչներ հանդես կգան Մկրտիչ Բաբաջանյանը (Գերմանիա)՝ Դավիթ, Հայկ Տիգրանյանը՝ Մսրա Մելիք, Հովհաննես Անդրեասյանը՝ Քեռի Թորոս, Հովհաննես Ներսեսյանը՝ Ձենով Օհան, Պերճ Քարազյանը՝ Վերգո, Սոֆյա Թումանյանը՝ Արտատեր Պառավ, Սիրանուշ Գասպարյանը՝ Խանդութ, Արցվիկ Դեմուրճյանը՝ Սասնեցի աղջիկ և ուրիշներ: Ըստ որում՝ հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ ազդարարող «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը՝ ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.