News

50 տարի ընդմիջումից հետո կցուցադրվի «Երազողները» երաժշտական կինոնկարը

Featured 2017-07-29

50 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ կցուցադրվի «Երազողները» երաժշտական կինոնկարը: Այն նկարահանվել է 1969 թվականին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի կողմից ու ցուցադրվել ընդամենը մեկ անգամ «Արվեստի աշխատողների տանը», այնուհետ՝ արգելվել: Հանրայինի թիմը 50 տարի անց հայտնաբերել է ֆիլմն իր արխիվում, վերականգնել ու թվայնացրել, ինչի արդյունքում այն հնարավոր է դարձել ներկայացնել հանրությանը: Ֆիլմը պատմում է «Երազողները» ռոք խմբի մասին, որի կազմում էին Պոլիտեխնիկի՝ աշխարհահռչակ Beatles խմբից ոգեշնչված ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինիս որոշ ժամանակ անց փոխարինել է Արմեն Զաքարյանը): «Երազողները» երաժշտական կինոնկարի ռեժիսորն է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ, սցենարիստ Անատոլի Մոկացյանը։ Այն կցուցադրվի Առաջինի եթերում հուլիսի 30-ին՝ ժամը 20:30-ին: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.