News

Շոգ եղանակին բնության գրկում լիարժեք հանգստանալու մի քանի կանոն

Featured 2017-07-28

Ամռանը բնության գրկում հանգստանալիս հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի:
 
Բնության գրկում հանգստանալիս միջատներից պաշտպանվելու համար նախ անհրաժեշտ է կրել բաց գույնի երկարաթև հագուստ և օգտագործել միջատներին վանող միջոցներ:
Խորհուրդ է տրվում նաև. 
 

շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում.

 

չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ.

 

խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար.

 

խմելու համար օգտագործել շշալցված ջուր.

 

կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն).

 

սնունդը մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են.

 

սնունդն անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով. 

 

խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ.

 

սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ (Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով).

 

պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ցանկալի է ձեռքերն օճառով լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ (ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով).

 

չօգտվել ջրի պատահական աղբուրներից:

 
Աղբյուրը՝ Panorama.am
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.