News

ՀՀ բուհեր դիմած 13 000 դիմորդներից 10%-ն ընդունվել է անվճար հիմունքներով

Educational 2013-07-19

Վճարովի հիմունքներով տարբեր բուհեր ընդունվել է 9095 դիմորդ, իսկ չընդունվածների թիվը կազմում է 2300, որոնք մրցույթից են դուրս մնացել կամ էլ չեն հաղթահարել նվազագույն` 7,5 միավորի շեմը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը` ամփոփելով ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները: Նրա խոսքերով` անվճար հիմունքներով ընդունվածներից 97-ը ունեցել են տարբեր արտոնություններ:
 
Ըստ Մելիքյանի՝ այս տարի թափուր տեղերի թիվն աճել է: Թափուր տեղեր չեն մնացել միայն տնտեսագիտական և բժշկական համալսարաններում:
 
Ամենաբարձր մրցույթն այս տարի եղել է տնտեսագիտական համալսարանում և բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: ԵՊՀ-ում բարձր մրցույթ եղել է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, հանրային կառավարում, քաղաքագիտություն բաժիններում, իսկ ֆիզիկայի, քիմիայի բաժիններում նվազել է դիմորդների թիվը:
 
Աղբյուրը՝ panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.