News

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Educational 2017-07-27

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց ուսուցիչ-աշակերտ փոխգործակցության նոր մեթոդներով լցված՝ «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք» կայարան … Եզրափակիչ երրորդ կայարանում մասնակից ուսուցիչները միմյանց միացրեցին աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններից վերցրած գործիքները՝ ստանալով միասնական և արդյունավետ դասավարման համակարգի համար անհրաժեշտ կիրառելի մեխանիզմ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182, Լոռու մարզի Արմանիսի, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23, Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յու.Երիցյանի անվ. թիվ 2, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվ., Նոր Հաճընի, Եղվարդի թիվ 1, Արարատի մարզի Զորակի Մ.Մելքոնյանի անվ., Վեդիի Խ.Սողոմոնյանի անվ. թիվ 2 դպրոցները ներկայացնող ուսուցիչների համար եզրափակիչ հանդիպումը լի էր ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ: Մանկավարժները շնորհակալություն հայտնեցին հարազատ դարձած կրթական կենտրոնին տարբերվող և հետաքրքիր սեմինարի համար՝ նշելով, որ «Գնացք 12»-ի ընթացքում ոչ միայն ծանոթացան իրենց ունեցած հմտությունները վերադասավորելու համար զանազան նոր մեթոդների, այլև ձեռք բերեցին հրաշալի ընկերներ: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.