News

ՀՀ ֆուտբոլի հավաքականը հանդես կգա Macron ընկերության խաղաշապիկներով

Sports 2017-07-26

Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի ապրիլից կներկայանա իտալական Macron ընկերության կողմից պատրաստված խաղաշապիկներով: Մինչ այդ ՈւԵՖԱ-ն համագործակցում էր գերմանական Adidas ընկերության հետ: Նոր խաղաշապիկներ կտրամադրվեն Անդորրայի, Հայաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Ֆարերյան Կղզիների, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի և Սան Մարինոյի ֆուտբոլի հավաքականներին: ՈւԵՖԱ-ի այս նախաձեռնության շնորհիվ ֆեդերացիաները կտնտեսեն մոտ 300 հազար եվրո: Նշենք, որ վերջերս Adidas ընկերությունը քննադատվել էր վերոնշյալ հավաքականներին նմանատիպ խաղաշապիկներ տրամադրելու համար: Macron-ը խաղաշապիկներ կտրամադրի հավաքականներին 2018-2020 և 2020-2022 մրցաշրջանների համար: Ընկերությունը վստահեցրել է, որ յուրաքանչյուր հավաքական կունենա հատուկ պատրաստված խաղաշապիկ: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.