News

Աշխարհի հնագույն ժպիտիկը

Featured 2017-07-24

Սիրիական սահմանին գտնվող ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող Քարքամիշ քաղաքում իտալացի և թուրք հնագետների պեղումների ժամանակ հայտնաբերվել է ժպիտիկի պատկերով սափոր: Ըստ Բոլոնյայի համալասարանի պրոֆեսոր Նիկոլո Մարքեթի՝ սափորի վրա պատկերված է մարդու ժպտացող դեմք. այն շատ նման է ժամանակակից ժպիտիկի: «Գտածոն թվագրվում է Ք. ա. 1700 թվականով: Մենք չգիտենք, թե վարպետներն ինչ նպատակով են նկարել այս պատկերը սափորի վրա, բայց մենք այն համարում են աշխարհի հնագույն ժպիտիկը»,- նշել է Մարքեթին: Նշենք, որ Քարքամիշ քաղաքը եղել է հին աշխարհի կարևորագույն ստրատեգիական կենտրոններից մեկը, տարբեր դարաշրջաններում գտնվել է խեթերի, ասորիների, Բաբելոնի, Հին Հռոմի իշխանության ներքո: Այժմ այն գտնվում է Թուրքիայի տարածքում գտնվող նախկինում հայաբնակ Այնթապի՝ ներկայիս Գազիանթեպի նահանգում: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.