News

Հայ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ

Featured 2017-07-18

Հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացել է 2016-2017 «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որն այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ. բրոնզե մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանն արժանացել է գովասանագրի: Մեր հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը և Հրաչյա Խաչատրյանը։ Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից հուլիսի 12-23-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.