News

Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

Sports 2017-07-18

Ծաղկաձորում մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակներում անցկացվում է նաև մրցույթ սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող (հայրը կամ մայրը) անձանց ընտանիքների միջև։ Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում է 1516 ընտանիք, այսինքն՝ 4548 մարդ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը նշել է, որ 2004 թվականի առաջին մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 162 հոգի, իսկ մրցույթի բյուջեն ավելացել է՝ 16 մլն ՀՀ դրամից հասնելով 155 միլիոն 840 հազար 800 դրամի: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի առաջին փուլի դրամական պարգևատրումների հաշվին տնտեսվել է 36 մլն 600 հազար ՀՀ դրամ, որով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է յոթ նոր մարզական մասսայական միջոցառում: Խաչիկ Ասրյանը նշել է նաև, որ 2015 թվականից առանց բյուջեն ավելացնելու սկիզբ է դրվել այնպիսի մարզական մասսայական միջոցառումների, որտեղ ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը և խավերը՝ սկսած նախադպրոցական տարիքից, դպրոցահասակներից, ուսանողությունից, քաղաքաբնակներից և գյուղաբնակներից, մինչև միջին տարիք ունեցողներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ: Աղբյուրը՝ Minsportyouth.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.